«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մարտի 26-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ջութակահար Պինկաս Ցուկերմանի, թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայթի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագամբի համերգը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Ծրագրում՝ Յ. Բրամս (Կրկնակի կոնցերտ ջութակի և թավջութակի համար լյա մինոր,Սիմֆոնիա թիվ 4):